Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թեյը կարող է օգնել հաղթահարել սթրեսը. med.news.am

Թեյը կարող է օգնել հաղթահարել սթրեսը. med.news.am

Մի բաժակ թեյը սթրեսի դեմ պայքարելու լավագույն միջոց է, նշում են University of Coimbra-ի պորտուգալացի գիտնականները: Նրանց խոսքով՝ թեյում պարունակվող կոֆեինը հագստացնող ազդեցություն ունի:

Փորձարկման ընթացքում հաջողվել է պարզել, որ սթրեսային իրավիճակում հայտնված մկների մոտ շատ արագ էին դրսեւորվում տագնապային ախտանիշներն ու ախորժակի կորուստը: Նրանց մոտ նաև զարգանում էր հիշողության խնդիրներ: Սակայն, երբ ջրի մեջ կոֆեին էր ավելացվում, վերոնշյալ ախտանիշներից շատերն անհետանում էին:

Պորտուգալացի գիտնականների եզրահանգումները կարեւոր են նաեւ այն պատճառով, որ սթրեսի քրոնիկ բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ բարձրանում է դեպրեսիա ձեռք բերելու հավանականությունը: Եվ, չնայած նրան, որ գիտնականները խորհուրդ չեն տալիս սթրեսային իրավիճակներում լիտրերով սուրճ խմել,  սուրճի, ինչպես նաեւ թեյի մեկ-երկու բաժակը չեն խանգարի:

Հավանական է, որ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում լույս տեսած այս հետազոտության արդյունքները կհանգեցնեն հոգեկան խնդիրների բուժման նոր մեթոդների մշակմանը: Ի դեպ, բրիտանացի գիտնականները եւս պարզել էին, որ թեյ օգտագործողները շատ ավելի արագ են հաղթահարում սթրեսը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. relax.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ